Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ մշտական կոմիտեի երևանյան նիստին` հայտարարել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` առանց պատճառները բացատրելու:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...